211652_close_icon
views-count1285 դիտում article-date 12:52 27-06-2014

Կրամատորսկում գնդակոծման հետևանքով բնակելի տուն է վնասվել

Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի ուղղությամբ հրետանային գնդակոծումների հետևանքով ռումբերից մի քանիսը ընկել են քաղաքի բնակելի տարածքում։ Այս մասին ITAR-TASS-ին երեկ հայտնել էր աշխարհազորայինների ներկայացուցիչը։ «Ռումբերից մեկն ընկել է բնակելի տան վրա։ Պայթյունի հետևանքով մի քանի պատշգամբներն օդ են բարձրացել, կոտրվել են պատուհանի ապակիները»,֊ ասել նա։ Ըստ աշխարհազոհայինի տվյալների՝ ևս 1 ռումբ ջրազտիչ շինություն է վնասել։

Նմանատիպ նյութեր