18-ամյա տղան, ով ինքնասպան լինելու նպատակով թույն էր խմել, հիվանդանոցում մահացավ
Այսօր` հունիսի 27-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է 18-ամյա Ա. Մ.-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել Արտաշատի բժշկական կենտրոնից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 22-ին Ա. Մ.-ն, ով Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ էր, ինքնասպան լինելու նպատակով խմել էր ֆոսֆորային օրգանական միացություն և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Արտաշատի, այնուհետև՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում: