1234 դիտում
15:16 28-06-2014
Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության 10-րդ համգումարում իշխանություններին համեմատեց «Հիսուս Քրիստոսի» հետ
Հայաստանի քաղաքական ուժերը բարդութավորված են, սակայն նրանք պետք է հրաժարվեն «Հիսուս Քրիստոսի բարդույթից»: Այս մասին այսօր հունիսի 28-ին «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարում ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ երբ քաղաքական ուժերը ամբիցիաները մի կողմ դնեն և միավորվեն` ժողովուրդն էլ ոտքի կելնի և կպայքարի իր իրավունքների համար։ Իսկ իրենք սպասելու են, թե երբ է ժողովորդի խոսքը գործ դառնալու: Քաղաքական գործիչը միաժամանակ նշեց, որ ապրիլի 9-ին ճիշտ են վարվել, քանի որ ժողովուրդը պատրաստ չէր հաղթանակին: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենց պայքարը չի ավարտվել, և, որ կուսակցությունը 50 նոր անդամով է համալրվել:
Հովհաննիսյանը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին իր ելույթում քաղբանտարկյալներ համարեց, իսկ դերասան Վարդան Պետրոսյանի մասով նշեց, որ, եթե նա իշխանությունից ինչ-որ մեկի բարեկամը լիներ, հիմա ազատ արձակված կլիներ:
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարում կընտրվեն կուսակցության վարչության նոր անդամները և նախագահը:
Նմանատիպ նյութեր
997 դիտում
21:54 07-03-2024
Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել ԵԺԿ համագումարում և հանդիպել կուսակցության առաջնորդներին
12515 դիտում
14:24 05-02-2015
Նաիրա Զոհրաբյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին համեմատեց Քիմ Քարդաշյանի հետ
5320 դիտում
16:48 20-02-2015
ԱԺ պատգամավորը Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը «գողական սխոդկայի» հետ համեմատեց
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2098 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար