211652_close_icon
views-count5323 դիտում article-date 16:48 20-02-2015

ԱԺ պատգամավորը Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը «գողական սխոդկայի» հետ համեմատեց

Գողական «սխոդկայի» շրջանակում պետության հարց են լուծել: Այս մասին այսօր` փետրվարի 20-ին, հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը: Հիշեցնենք, որ եռյակի նախապես հայտարարված հանրահավաքը Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո չեղյալ հայտարարվեց, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ այդ օրը՝ այդ ժամին, լինելու է Ազատության հրապարակում եւ պատասխանելու է լրագրողների հարցերին: Նա ընդգծեց, որ ոչ ոք տեղյակ չեղավ, թե ինչ հարցեր են քննարկել: «Հավանաբար գողական հարթության վրա պայմանավորվել են, որ պետք է իրար չվիրավորեն եւ մականուններով չդիմեն»,- նշեց ԱԺ պատգամավորը: Չբացառեց նաեւ, որ սպառնալիքներ էլ եղած լինեն, որ եթե շարունակեն պայքարը, տնով-տեղով կվերացնեն: «Խնդիրն այն է, որ ոչ ոք չիմացավ՝ ինչ են քննարկել: Ժողովրդի առաջ չեն վարել այդ բանակցությունը, այլ ժողովրդի թիկունքում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր