211652_close_icon
views-count1271 դիտում article-date 22:53 30-06-2014

Բազմաթիվ միայնակ տարեցներ ծերերի տուն-ինտերնատի անունն անգամ լսել չեն ցանկանում

«Շիրակ կենտրոնի» դիտարկումներով Գյումրու վագոն-տնակներում պատսպարված բազմաթիվ միայնակ տարեցներ մեկուսացած կյանքն ու անօգնական վիճակը գերադասում են ծերերի տուն-ինտերնատից: «Անկեղծ ասած` այս երևույթը անգամ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս համար մնում է անհասկնալի: Կարծում ենք խոնավ ու ցուրտ վագոն-տնակներից փոքրիշատե տանելի պայմաններ ունեցող ծերերի տուն-ինտերնատ, միայնակ տասնյակ տարեցների տեղափոխվելու հարցի լուծումը այլևս անհետաձգելի է դարձել, որում առաջին հերթին պետք է մասնակցություն ունենան սոցիալական ծառայությունները: Ներկայացվող[url=http://https://www.youtube.com/watch?v=cZrhvEVIVqs] տեսանյութը[/url] ութսունն անց միայնակ տարեց կնոջ մասին է, ով նույնպես չի ցանկանում դուրս գալ իր խարխուլ տնակից»,- [b]SHAMSHYAN.com[/b]-ին հայտնում են «Շիրակ կենտրոնից» :
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր