Մխիթարյանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է. Յուրի Ջորկաեֆ
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն , Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող, ծագումով հայ Յուրի Ջորկաեֆի կարծիքով հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է:
« Հայաստանի հավաքականը առաջընթաց է ապրում: Հիշեք 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը, որտեղ հայերը մոտ էին անցումային խաղերի իրավունք նվաճելուն: Հիանալի է տպավորություն է թողնում Մխիթարյանը, ում համարում ոմ հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստ: Նա շատ երիտասարդ է, սակայն շատ հասուն խաղ է ցուցադրում: Ինձ կարող եք համարել Հայաստանի հավաքականի երկրպագու»,- Ջորկաեֆի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը: