Յուրի Ջորկաեֆ. Ռոնալդուն գոլ չխփելու դեպքում հանդերձարանը անառականոց է դարձնում
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը համեմատել է «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» առաջատարներին՝ նշելով, որն է նրանց միջև հիմնական տարբերությունը:
«Դա բոլորի համար է ակնհայտ. «Բարսելոնայի» առաջատարները՝ Մեսին, Նեյմարը ու Սուարեսը իրար աջակցում են և խաղում են «մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի» սկզբունքով:
Իսկ «Ռեալում» եթե Ռոնալդուն գոլ չխփի, ապա կխելագարվի ու թիմի հանդերձարանը անառականոց կսարքի», ասել է Ջորկաեֆը:
Նշենք, որ իսպանական լրաատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ մադրիդցիների մոտ նորից ներքին լարվածություն է առաջացել: