211652_close_icon
views-count1279 դիտում article-date 19:00 01-07-2014

Արգենտինացի լրագրողին շնորհվել է Դինքի անվան պատվո հավաստագիր

[url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=751]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ Արգենտինացի հայտնի լրագրող Ռեյնալդո Սիեթեքասին Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից շնորհվել է Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիր: Սիեթեքասը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Հրանտ Դինքի անունը կրող պատվո հավաստագրի: Դինքի պատմությունն ու լրագրողական գործունեությունն ուսումնասիրած լրագրողը վստահ է, որ այդ մրցանակը նոր ազդակ կլինի իր աշխատանքը պատվով շարունակելու համար: Մրցանակի հանձնման արարողությանը մասնակցել են Արգենտինայի քաղաքական, հասարակական և լրագրողական շրջանակներից բազմաթիվ ներկայացուցիչներ: «Երբ ես հավաքում էի փաստաթղթեր, նյութեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ես տեսնում էի ցավ այն մարդկանց աչքերում, ովքեր որևէ կերպ առնչություն ունեին այդ սարսափելի իրադարձություններին: Սակայն ցավի զգացողությունը կարևություն նշանակություն ունի: Նման ցավը խորհրդանշանում է գիտակցության առկայություն»,- ըստ «Արմենպրես»-ի` մրցանակը ստանալիս ասել է Սիեթեքասը։ Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=751]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր