2324 դիտում
09:38 02-07-2014
Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված երկու մեղադրյալները առայժմ չեն հարցաքննվել․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված երկու մեղադրյալները՝ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը և Ներսես Մելքոնյանը առայժմ չեն հարցաքննվել:
Գոռ Առաքելյանը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6 և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով սպանության փորձ, նախատեսում է 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում) և ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք կրելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով), առայժմ ցուցմունք չի տվել ի վիճակի չլինելու պատճառով: Մեր հարցին, թե ինչո՞ւ ի վիճակի չի եղել ցուցմունք տալ, Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ասաց, որ չի մեկնաբանում:
Սույն գործով հունիսի 9-ին կալանավորված մյուս մեղադրյալ Ներսես Մելքոնյանը, նույնպես ցուցմունք չի տվել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6367 դիտում
10:41 08-02-2018
Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների գործով կալանավորումները կշարունակվեն. «Ժողովուրդ»
45837 դիտում
20:47 28-10-2015
Մետաքս թաղամասում «ՏՈՏՈ»-ի մոտ հնչած կրակոցների գործով հետախուզվում են 24-ամյա երկվորյակ եղբայրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»