211652_close_icon
views-count6922 դիտում article-date 12:05 03-07-2014

Շղթայական ավտովթար Չարենցի փողոցում. բախվել են 4 ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Չարենցի փողոցում Դերժինսկու անվան դպրոցի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Արտաշ Արզումանյանի վարած թիվ 253 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2922L համարանիշի և Երևանի բնակիչ 24-ամյա Մհեր Խաչատրյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 682 UL 65 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախումից հետո Газель-ը և 07-ը դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել թույլատրելի հատվածում կայանված Hyundai մակնիշի 10 SS 972 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 42 SL 857 համարանիշի ավտոմեքենաներին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով Газель-ը և 07-ը տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Նախնական տվյալներով ВАЗ 2107 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 500.000 դրամ, իսկ Hyundai-ինը` 700.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, ВАЗ 2107 մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 36.000, իսկ Hyundai-ինը` 60.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր