1144 դիտում
19:43 03-07-2014
Նախապատրասպտվում է Հաբիթաթ III ազգային զեկույցը. Քաղաքաշինության նախարարություն
2016 թվականի սեպտեմբերին Նյու-Յորքում կայանալիք միջազգային համաժողովին ներկայացվող ազգային զեկույցների մշակման նպատակով օրերս Մինսկում կայացավ ՄԱԿ-ի 3-րդ համաժողովի Հաբիթաթ III ազգային զեկույցների նախապատրաստման աշխատանքները համակարգողների տարածաշրջանային խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի «Հաբիթաթ-III» ՀՀ ազգային զեկույցը պատրաստող միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Սոնյա Մաթևոսյանը, ով հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ» ելույթով:
Խորհրդակցության նպատակը ազգային զեկույցների նախապատրաստման աշխատանքների ընթացքում տարածաշրջանային համակարգողների փորձի փոխանակումն էր և այս համատեքստում խորհրդատվության տրամադրումը:
Խորհրդակցության ընթացքում կայացված որոշումների շրջանակում կարևորվել է ազգային զեկույցներում բնակավայրերի ժողովրդագրական խնդիրներին, քաղաքների տարածական պլանավորման, շրջակա միջավայրի և ուրբանիզացիայի, քաղաքային տնտեսության թեմաներին անդրադարձները:
Հաբիթաթ III համաժողովին ներկայացնելու նպատակով ազգային զեկույցները հիմք կհանդիսանան կայուն քաղաքային զարգացման վերաբերյալ տարածաշրջանային ամփոփ վերլուծական զեկույց մշակելու համար:
Հանդիպման ավարտին որոշվել է զեկույցների առաջին խմբագրությունը նախապատրաստել մինչև դեկտեմբեր, իսկ ազգային համակարգողների երկրորդ տարածաշրջանային խորհրդակցությունը կազմակերպել դեկտեմբերի կեսին:
Նմանատիպ նյութեր
843 դիտում
15:21 14-03-2015
ՀՀ քաղաքաշինության նախարարության և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի միջև համաձայնագիր է կնքվել