Կահիրեի արվարձաններից մեկում պայթուցիկ սարքի զոհ է դարձել հենց պատրաստողը
Այսօր առավոտյան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի տարբեր շրջաններում գործի են դրվել մի քանի պայթուցիկ սարքեր, որոնց հետևանքով մայրաքաղաքի արվարձաններից մեկում մեկ զոհ է գրանցվել:
Ինչպես ավելի ուշ հայտնեց Եգիպտոսի ոստիկանությունը` Կերդասե արվարձանում ինքնաշեն պայթուցիկ սարքը աշխատել է այն բնակարանում, որտեղ այն պատրաստում էին: Արդյունքում` զոհվել է դրա պատրաստողը:
Ոստիկանության տվյալներով` այսօրվա պայթյունները տեղի են ունեցել Կահիրեի Աբբասիա շրջանում՝ ՌՕՈւ հոսպիտալի կողքին, Իմբաբե շրջանում, ինչպես նաև Կերդասե արվարձանում:
[url=http://http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1295289]ITAR-TASS[/url]