211652_close_icon
views-count17785 դիտում article-date 01:14 04-07-2014

Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է տեղի ոստիկանության աշխատակցի որդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30–ի սահմաններում Opel մակնիշի 34 OR 156 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը 22-ամյա Միհրան Աղաջանյանը տեղում մահացել է : Վթարի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը Վաղարշապատի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները 1 մարտական հաշվարկով: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածի հայրը աշխատում է ոստիկանության Վաղարշապատի բաժնում, որպես տեղամասային տեսուչ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր