211652_close_icon
views-count1061 դիտում article-date 19:10 04-07-2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությանը

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսօր՝ հուլիսի 4-ին, ժ.20:30-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ավանդական դարձած խարույկի շուրջ հավաքվելու են Սփյուռքից ժամանած պատանիներն ու աղջիկները, որոնց հետ հանդիպելու են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը, երգիչ Անդրեն:

Նմանատիպ նյութեր