211652_close_icon
views-count52292 դիտում article-date 10:52 14-07-2014

Ոստիկանները Երևանում վնասազերծել են հասարակական վայրերում բացահայտ ցինիզմ դրսևորող և ձեռնաշարժությամբ զբաղվող երիտասարդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները Երևանի Հաղթանակ կամրջի մոտից բերման են ենթարկել Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ, 20-ամյա Դավիթ Միքայելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հասարակական վայրերում բացահայտ ցինիզմ դրսևորելու և ձեռնաշարժությամբ զբաղվելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ. Միքայելյանը խոստովանել է, որ տարբեր ժամանակահատվածներում հասարակական վայրերում զբաղվել է ձեռնաշարժությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նա նման գործողություններ կատարել է Մանկական երկաթուղու, Հրազդանի կիրճին հարակից տարածքում, որտեղ եղել են կանայք և աղջիկներ, ովքեր ամառվա այս տապին հանգստանալիս են եղել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր