211652_close_icon
views-count2945 դիտում article-date 16:30 15-07-2014

Արտակարգ իրավիճակ՝ Վաղարշապատի դատարանում. կինը սպառնում է ինքնասպան լինել. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղարշապատի ընդհանուր իրավասության դատարանի 4-րդ հարկում մի կին սպառնում է, որ իրեն ցած կնետի պատշգամբից: Այս պահին դատարան են ժամանում փրկարարները, ոստիկաններն ու Վաղարշապատի հիվանդանոցի հերթապահ խումբը: Թե ինչն է պատճառը, որ կինը սպառնում է այդ ծայրահեղ քայլին դիմել, SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել: *** 16:47 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները կարողացան կանխել կնոջ ինքնասպանության փորձը: Այս պահին նա բժիշկների հսկողության տակ է գտնվում: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է սկսվել:

Նմանատիպ նյութեր