14758 դիտում
20:19 06-10-2014
Արտակարգ դեպք Ապարանում. քաղաքացին սպառնում է Մշակույթի տան տանիքից ինքնասպան լինել. ԼՐԱՑՎԱԾ
[color=#CC0000]Shamshyan.com[/color]-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 35-40 տարեկան մի տղամարդ բարձրացել է Ապարանի մշակույթի տանիք եւ սպառնում է ինքնասպան լինել: Այս պահին Մշակույթի կենտրոն են ժամանում Ոստիկանության Ապարանի բաժնի եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական խումբը, ինչպես նաեւ Ապարանի հիվանդանոցի հերթապահ խումբը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, քաղաքացին այդ ծայրահեղ քայլին դիմում է այն պատճառով, քանի որ ըստ իր հայտարարության ոստիկանությունը եղբորն անհիմն ձերբակալել է, եւ սպառնում է՝ եթե եղբորը բաց չթողնեն, ինքն ինքնասպան է լինելու: եղբորը երեկ ձերբակալել են:
Այդ քաղաքացին Քուչակի բնակիչ` Սևակ Իսպիրյանն է:
21:10 ...
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հաջողվեց համոզել Ս. Իսպիրյանին, որպեսզի նա հետ կանգնի այդ ծայրահեղ քայլից, ինչին իրավապահներին օգնեց նրա եղբայրը: