14321 դիտում
16:47 15-07-2014
ԱԺ պատգամավոր Շմայսը ասֆալտապատողներին բերման է ենթարկել Արմավիրի մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի օր է Արմավիրի մարզի Այգեկ վարչական շրջանում հսկայածավալ ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Այգեգկցիները ասում էին, որ 8 կիլոմետրանոց գյուղամիջյան ճանապարհը «մարդաբոյ փոսերի պատճառով անցնում էինք 8 ժամում, ու փոսերը փախցնելու պատճառով էլ մեքենաներա, որ տանում ենք դզող փչողի մոտ»: Անգամ մարդատար Գազելների վարորդները փոսերի պատճառով փախեփախ են քշում:
Այսօր՝ հուլիսի 15-ին, վաղ առավոտից մի քանի բրիգադներ Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանի ով հանրությանը հայտնի է «Շմայս մականվամբ» գլխավորությամբ սկսել են մարդաբոյ փոսերի ասֆալտապատման աշխատանքները, որի ֆինանսական հատկացումների մի մասը կատարել է կառավարությունը, Արմավիրի մարզպետարանի հետ, իսկ «չալաղաջ» մասի ֆինանսավորումը կատարվել է ԱԺ պատգամավոր Ա. Մովսիսյանի կողմից: Ի դեպ գյուղացիները իրար հերթ չտալով, Շմայսի գովքն էին անում, ասելով «Մեր դեպուտատը Շմայսնա եղել ու կուզենք ինքնել մնա, քանի որ նեղության, լենության, ուրախության, տխրության վախտերը մեզի թև ու թիկունքա եղել ու լինում, գյուղապետի հետել կարողանում են մեր խնդիրները հնարավորության սահմաններում լուծել»:
Եթե Երևանում ու մարզերում մի քանի դպրոցներ նոր են սկսել կապիտալ վերանորոգել ապա մեր դպրոցը չի զիջում Երևանյան շատ էլիտար դպրոցների ու դա առաջին հերթին շնորհիվ Ա. Մովսիսյանի: Ի դեպ Ա. Մովսիսյանը պարզվում է լավել գուշակող է, ով գուշակել էր, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ, դուրս են գալու Գերմանիան և Արգենտինան ու Գերմանիան դառնալու է աշխարհի չեմպիոն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12811 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ