990 դիտում
15:38 17-07-2014
Հուլիսի 26-ին կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը
Սույն թվականի հուլիսի 26-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանի «Մալիբու» սրճարանի հարակից տարածքում նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ:
Տոնավաճառին մասնակցող ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները սպառողներին կներկայացնեն բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրելու է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:
Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:
Տոնավաճառին գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն:
Սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքները:
Այս տարվա գյուղատնտեսական առաջին տոնավաճառը վերաբացվել է հունիսի 8-ին Կասյան փողոցի վերին հատվածում: Բացման պահից մինչ օրս այնտեղ կազմակերպվել է 11 տոնավաճառ, որին մասնակցել է 1363 գյուղատնտես հանրապետության 103 համայնքներից: Վաճառվաճ մթերքի ողջ ծավալը կազմել է 448 տոննա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1356 դիտում
15:40 14-07-2015
Հուլիսի 18-ին կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը
1156 դիտում
13:59 05-06-2014
Հունիսի 8-ին կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը
1226 դիտում
19:24 26-05-2015
Գյուղատնտեսական առաջին տոնավաճառը կվերաբացվի հունիսի 6-ին
Այս բաժնից
721 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2074 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
724 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար