1356 դիտում
15:40 14-07-2015
Հուլիսի 18-ին կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը
Հուլիսի 18-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պուրակին հարող տարածքում կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:
Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:
Այս տարի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը վերաբացվել է հունիսի 6 -ին Կասյան փողոցի վերին հատվածում: Բացման պահից մինչ օրս այնտեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, որին մասնակցել են 1680 գյուղատնտեսներ: Օրական իրացվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:
Տոնավաճառին մասնակցող ՀՀ տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները սպառողներին կներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:
Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:
Սահմանվել և հետևողականորեն կիրառվում են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Տոնավաճառի ավարտին կազմակերպվում են տարածքի մաքրման աշխատանքներ:
Նմանատիպ նյութեր
987 դիտում
15:38 17-07-2014
Հուլիսի 26-ին կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը
1156 դիտում
13:59 05-06-2014
Հունիսի 8-ին կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը
1226 դիտում
19:24 26-05-2015
Գյուղատնտեսական առաջին տոնավաճառը կվերաբացվի հունիսի 6-ին
Այս բաժնից
685 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2011 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց