211652_close_icon
views-count3056 դիտում article-date 13:49 18-07-2014

Ադրբեջանը սպառնում է երկրից վտարել ԿԽՄԿ ներկայացուցիչներին, եթե հանդիպում չկազմակերպեն Քարվաճառում ձերբակալված դիվերսանտների հետ

«Եթե կարճ ժամանակում Քելբաջարում գերեվարված անձանց հետ հանդիպում տեղի չունենա,Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցիչների նկատմամբ լուրջ քայլեր կձեռնարկվեն՝ ընդհուպ մինչև երկրից վտարում»,-ամպագոռգոռ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի փախստակաների և գերեվարվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ, Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը: Վերջինիս խոսքով՝ այն, որ 1 շաբաթվա ընթացքում հնարավոր չի եղել կազմակերպել ադրբեջանցի դիվերսանտների հետ հանդիպումը, կասկածի տակ է դնում Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գործունեությունը:

Նմանատիպ նյութեր