211652_close_icon

Արգենտինական ամենահեղինակավոր ակումբը մերժել է Ադրբեջանի առաջարկը

views-count2078 դիտում article-date 21:24 18-07-2014
Արգենտինայի ամենահեղինակավոր ակումբներից մեկը` «Սան Լորենցո»-ն մերժել է Ադրբեջանի հովանավորչությունը` շեշտելով, որ այդ երկիրը մարզական ասպարեզը օգտագործում է ոտնահարելու մարդկային իրավունքները: Ւնչպես տեղեկացնում է Prensa Armenia պարբերականը, Ադրբեջանը արգենտինական ակումբին հայտնել է, որ թիմի մարզաշապիկների վրա ցանկանում է տեսնել «էթնիկ հայեր գոյություն չունեն» գրառումը: Այդ պահանջը դժգոհություն է առաջացրել «Սան Լորենցո» ակումբի ղեկավարության մոտ: Միաժամանակ հայկական համայնքի ներկայացուցիչները հանդիպել են ակումբի ղեկավարության հետ, որից հետո «Սան Լորենցո»-ն հրաժարվել է Ադրբեջանի հովանավորչությունից: Նշվում է, որ ադրբեջանցիները իրենց նպատակին հասնելու համար այլ ակումբն են փնտրում: Հավելենք, որ Ադրբեջանը արդեն մի քանի տարի է ինչ հովանավորում է իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ակումբը:

Նմանատիպ նյութեր