63147 դիտում
23:36 18-07-2014
Սփյուռքից ժամանած 200-ից ավելի երեխաներ իրենց ավելի ապահով էին զգում ոստիկանության զորքերում, քան Հրանուշ Հակոբյանի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օր-օրի ավելի ու ավելի է սերտանում ոստիկանություն-հասարակություն կապը, որի վառ ապացույցն այսօր՝ հուլիսի 18-ին, ՀՀ ՈԶ 1033 զորամասում անցկացված միջոցառումն էր: Զորամաս էին այցելել Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ շուրջ 220 երեխաներ:
Նմանատիպ այցելություն էր տեղի ունեցել նաև անցած տարի: Սփյուռքահայ հյուրերին շարահրապարակում դիմավորեց զորամասի հրամանատար գնդապետ Գուրգեն Գրիգորյանը և ՈԶ հրամանատարի տեղակալ ԱՀՏԱ գծով գնդապետ Հայկ Բաբայանը: Սփյուռքահայ երեխաներին զորամաս էր ուղեկցում սփյուռքի փոխնախարարը:
Այցելության սկզբում ողջյունի խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատարը՝ ողջունելով և շնորհավորելով երեխաներին հայրենիքում գտնվելու առիթով, նաև հավատացրեց, որ այս զորամասը ևս իրենց տունն է:
Երեխաները ծաղիկներ խոնարհեցին զորամասի զոհված զինծառայողների հուշապատի մոտ, մասնակցեցին կրակային պատրաստությունից բաց դասին, զորամասի Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռում իրենց աղոթքն ուղղեցին առ Աստված, որից հետո զորամասի ճաշարանում մատաղ մատուցվեց հյուրերին:
Այցի վերջում տեղի ունեցավ համերգային ծրագիր, որն էլ ավելի բարձրացրեց երեխաների տրամադրությունը:
Սփյուռքի փոխնախարարը, նախարարի անունից շնորհակալություն հայտնեց շարունակական բնույթ կրող այս ընդունելությունների համար, իսկ զորամասի հրամանատարը հավաստիացրեց, որ հայ ոստիկանը մշտապես կանգնած է հայ ազգի ու ժողովրդի կողքին:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
Նմանատիպ նյութեր
8541 դիտում
22:23 12-06-2014
Չինովնիկ ծխողները Պանթեոնում Հրանուշ Հակոբյանի գլուխն էին կորցրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ