211652_close_icon
views-count8082 դիտում article-date 18:22 21-07-2014

Բնակիչները բարձրաձայնում են. «Երևանի դատախազության քթի տակ, ջրի վրա, հսկայական շենք է կառուցվում. առանց անվտանգության կանոնները պահպանելու». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում : Թումանյան և Ալավերդյան փողոցների խաչմերուկում «Բիզնես պլաս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, Երևան քաղաքի դատախազության հարևանությամբ առևտրա-հասարակական և բնակելի-գրասենյակային համալիր կառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են սկսել , որի ժամանակ գետնի տակից հսկայական ջուր է դուրս եկել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Գագիկ անունով մի տղամարդ, որը ներկայացավ աշղեկ (прораб) հայտնեց, որ ոչ մի վտանգավոր բան չկա. « Սաղ Էրևանի շենքերի տակով էլ ջուր է հոսում»: Իսկ մոտակա շենքերի բնակիչների տարակուսանքին, որ կառուցվելու է 15 հարկանի շենք աշղեկը հերքեց ասելով, որ ընդամենը 5-6 հարկանի է լինելու: Ի դեպ նշված տարածքում չի պահպանվում բանվորների անվտանգությունը , ոչ մի բանվոր սաղավարտով չէր, էլեկտրական եռաֆազ հոսանքներն էլ անցկացվել էր ջրի վրայով , սակայն աշղեկը նորից պնդում էր, որ ոչ մի վտանգավոր բան չկա: Վերջերս ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ մի քանի մասնագետներ բարձրաձայնում էին, որ, եթե Երևանում երկրաշարժ տեղի ունենա շատ շենքեր հիմնովին կփլուզվեն, քանի որ չի պահպանվում սեյսմիկ անվտանգությունը : Նոր կառուցվող շենքի հարևանությամբ բնակվող քաղաքացիները բարձրաձայնում էին նաև. « Ինչու՞ է Երևան քաղաքի դատախազությունը «կրավորական» դիրք ընդունել և իր քթի տակ կառուցվող շենքի ճակատագրով չի հետաքրքրվում»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր