Գեղեցիկ տեսահոլովակ` նվիրված Գերմանիայի հավաքականի 4-րդ չեմպիոնությանը
Գերմանիայի հավաքականը 24 տարվա դադարից հետո վերջապես նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Գերմանիայի հավաքականը դժվարին պայքարում հաղթեց Արգենտինայի ընտրանուն և իր պատմության ընթացքում 4-րդ անգամ դարձավ մոլորակի ուժեղագույն հավաքականը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Բունդեսթիմի հաղթական ճանապարհը նկարագրող տեսահոլովակ, որը պատրաստել են Մյունխենի «Բավարիա»-ի հայ երկրպագուները: