211652_close_icon
views-count3368 դիտում article-date 13:45 23-07-2014

Ինչ ընթացք ստացավ Քարվաճառի բնակչությանը զինելու հարցը

Տարբեր օղակներում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զինելու հարցը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Միաժամանակ ավելացրեց, որ բանակը ըստ պատշաճի հսկում է սահմանը եւ բնակչության անվտանգությունը, բայց ամեն դեպքում նման հարց բարձրացվել է, որը դեռ քննարկման փուլում է: Դավիթ Բաբայանի խոսքով՝ բնակչության շրջանում այլևս խուճապ չկա, պարզապես դա արվում է մեր դիրքերն էլ ավելի ամրապնդելու համար: Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառի տարածքով ներխուժել էին Արցախ և սպանել հայ մայորի, 17-ամյա հովվի եւ վիրավորել հայ սպաներից մեկի կնոջը:Սակայն բոլորն էլ վնասազերծվել են: Հիշեցնենք նաև,որ այսօր ԼՂՀ դատախազությունը [url=https://shamshyan.com/hy/article/21563/]մեղադրանքներ է առաջադրել դիվերսանտներին[/url]: Նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր