ԱՄՆ-ն մրցաշրջանին նախապատրաստվելու համար համապատասխան վայր չէ. Վան Գալ
«Մանչեթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը դժգոհ է, որ թիմը մրցաշրջանի նախապատրաստական փուլը անցկացնում է ԱՄՆ-ում:
« Մեզ անհրաժեշտ է մեծ տարածություններ հաղթահարել: Հաճախակի թռիչքները վնասում են իրգանիզմի աշխատանքին: ԱՄՆ-ն մրցաշրջանին նախապատրաստվելու համար համապատասխան վայր չէ, սակայն տուրը նախապես պլանավորված է եղել: Մեզ մնում է հարմարվել նման պայմաններին»,-ասել է վան Գալը: