211652_close_icon
views-count1239 դիտում article-date 14:43 24-07-2014

Ահաբեկչություն՝ Նիգերիայում․ զոհվել է 25 մարդ

Նիգերիայում ահաբեկչության հետևանքով ավելի քան 25 մարդ է զոհվել։ Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, երկրի հյուսիսում գտնվող Կադունա նահանգում մահապարտ֊ահաբեկիչը հարձակում է գործել մուսուլմանական հոգևոր ներկայացուցիչների շարասյան վրա։ Դեռ ոչ մի խմբավորում հարձակման համար պատասխանատվությունը չի ստանձնել, փոխանցում է ITAR-TASS-ը։ Այդ շրջանում գործում են իրար հետ պատերազմող ռադիկալ խմբավորումներ։ Տարեկան բռնությունների զոհ են դառնում հարյուրավոր մարդիկ։

Նմանատիպ նյութեր