211652_close_icon

4 ամիս առաջ Քեսաբում անհետացած հայի մարմինը գտել են իր տան բակում թաղված

views-count2466 դիտում article-date 14:52 24-07-2014
4 ամիս առաջ Քեսաբ տեղափոխված հալեպահայ Շանթ Հովհաննիսյանի մարմինը հայտնաբերել են Քեսաբի իր տան բակում թաղված: Ինչպես տեղեկացնում է «[url=http://www.yerakouyn.com/?p=60194]Եռագույն[/url]» կայքը, Շանթ Հարությունյանը Հալեպում ընթացող դաժան մարտերի ժամանակ կնոջ ու երեխայի հետ տեղափոխվել էր հայաշատ Քեսաբ, իսկ որոշ ժամանակ անց՝ մարտի 21-ին, երբ Քեսաբի վրա իրականացվեցին հարձակումներ, նա կնոջն ու երեխային անվտանգությունն ապահովելու նպատակով ուղարկում է Լաթաքիա, իսկ ինքը մնում Քեսաբում: Որոշ ժամանակ անց Շանթն անհայտանում է, և միայն օրեր առաջ նրա մարմինը հայտնաբերում են բակում՝ հողաթմբի տակ թաղված:

Նմանատիպ նյութեր