1998 դիտում
20:56 24-07-2014
Ստենդ-ափի վարպետը` Երևանում. տեսանյութ
«Եվ այլն», «Նաև», «Տակավին», «Սագայն», հերթը` «Եթե»-ինն է: Ստենդ-ափ երգիծական ներկայացումներով մենախոսության վարպետ, երգիծաբան, գրող և նկարիչ Վահե Պէրպէրեանի 2-րդ այցն է Հայաստան: Ներկայացնում է One man show` «Եթե»-ն. հումոր` մտածելու համար:
Վահեն ծնվել է Բեյրութում, բայց ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում: Երգիծական ստենդ ափ ժանրը առաջիններից էր, որ ներկայացրեց Հայաստանում: 14 տարի մոնոլոգներ է գրում ու պտտվում աշխարհով: Ընդունում է բեմում միայնակ լինելը բարդ է, բայց ավելի բարդ գործ է` հայերին ծիծաղեցնելը: Բազմաթիվ գրքերի և պիեսների հեղինակը նաև լուսանկարում է, տարբեր նկարչական գործեր ներկայացված են մասնավոր հավաքածուներում: Բայց Վահեն բոլոր մասնագիտացումներից առանձնացնում է երգիծանքը` մարդկանց խինդը ոսկուց առավել է:
Վահեն Հայաստանում է «Դիիմ քոմունիքեյշոն»-ի հրավերով: «Եթե»-ն հայ հանդիաստեսին կներկայացվի ևս երկու օր:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/31610]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8639 դիտում
10:11 13-03-2014
Արագածոտնի մարզում մերկասառույցի պատճառով «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի Renault-ն կողաշրջվելով հայտնվել է ձորում
3801 դիտում
19:35 01-02-2016
Միխայիլ Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
604 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
973 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
703 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան