211652_close_icon
views-count902 դիտում article-date 17:46 25-07-2014

ՀՀ բնապահպանության նախարարության արձագանքը՝ Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարությանը

Հուլիսի 24-ին Համահայկական բնապահպանական ճակատը տարածել էր ՀՀ բնապահպանության նախարարին ուղղված բաց նամակ, որում մտահոգություն էր հայտնվում ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս գետի էկոլոգիական վիճակի վերաբերյալ՝ կապված ՓՀԷԿ-երի գործունեության հետ: ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն 23.07.2014թ-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հանձնարարել էր ստուգումներ բացել Եղեգիս գետի վրա գտնվող «Եղեգիս ՓՀԷԿ», «Արտավան», «Գողթանիկ» և «Խաչի քար» ՓՀԷԿ-երում: Ստուգումների արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Նմանատիպ նյութեր