211652_close_icon
views-count2650 դիտում article-date 18:10 26-07-2014

Մոսկվան մասնավոր բանակ է ստեղծում. Ռուսական Blackwater

Ռուս օրենսդիրներն ու ռազմական կառույցների ներկայացուցիչներն աշխատում են մի օրինագծի վրա, որը մեծ անհանգստություն է պատճառել հարևան երկրներին: Օրինագիծը նախատեսում է անվտանգության մասնավոր ուժերի ստեղծում: «Մանավոր ռազմական կառույցները կգործեն այն դեպքում, երբ կանոնավոր ռազմական ուժերը քաղաքական կամ իրավաբանական ինչ-ինչ պատճառներով կհայտնվեն դժվար կացության մեջ»,-նշված է հայտարարության մեջ: Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ այն կլինի ամերիկյան Blackwater ռազմական ընկերության նմանակը, որը մի քանի տարի առաջ վերանվանվեց Academi-ի: Աշնանը ՌԴ Պետդուման պետք է որոշում կայացնի օրինագծի վերաբերյալ: Կասկած անգամ չկա, որ նախագիծը հավանության կարժանանա Կրեմլի կողմից: Հայտնի է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման ռազմական ձեռնարկությունները համարում է ազգային շահերի պաշտպանության հուսալի գործիք: Կառույցը կկազմվի առավելապես նախկին զինվորականներից ու հատուկ նշանակության ջոկատների ծառայողներից: Նրանք կգտնվեն ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ենթակայության տակ: Օրինագծի հեղինակները չեն թաքցնում, թե ուր են ուղղորդվելու նոր կառույցների աշխատակիցները՝ առաջին հերթին՝ Ուկրաինա: «Քանի որ Արևմուտքն աջակցում է ուկրաինական բանակին, ովքեր պայքարում են ռուսամետ անջատողականների դեմ, Ռուսաստանը պետք է դրան համարժեք պատասխան տա»,-հայտարարել են ռուս խորհրդարանականները:

Նմանատիպ նյութեր