27240 դիտում
20:19 28-07-2014
Սևանի ճանապարհին Mercedes մեքենան աղջիկներն օգտագործում են, որպես «կկվի ժամացույց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է համարվում նաև այն, երբ ուղևորները ավտոմեքենայի տանիքից իրենց գլուխներն ու մարմինը դուրս են բերում:
Դա համարվում է ուղևորների փոխադրամիջոցի շահագործման կանոնների խախտում, ինչի համար վարորդն ու ուղևորը ճանապարհային ոստիկանի կողմից կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության, սակայն ՃՈ-ին ավելի շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ շատ քաղաքացիներ չեն մտածում իրենց անվտանգության մասին, և «կկվի ժամացույցի» նման արագընթաց մայրուղիներում գլուխները դուրս են հանում:
Այսօր՝ հուլիսի 28-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևան-Երևան ավտոճանապարհին լուսանկարներ և տեսանյութ է արել, որով երևում է, թե ինչպես է Mercedes մակնիշի 34 NV 878 համարանիշի ավտոմեքենայի տանիքից 2 աղջիկներ «կկվի» նման դուրս հանում գլուխները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3461 դիտում
23:07 03-12-2019
Գարի Քյոսայանի երաժշտության թռիչքը՝ «Կկվի բնի» վրայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ