1750 դիտում
10:15 30-07-2014
Թուրքիայի իշխանությունների արձագանքը ոստիկանությանը չուշացավ. գաղտնալսելու համար ոստիկանության 11 սպաներ են ձերբակալվել
Հուլիսի 29-ին Ստամբուլում ձերբակալվել են ոստիկանության 11 բարձրաստիճան աշխատակիցներ: Նրանք մեղադրվում են թուրք պաշտոնյաների հեռախոսազրույցներն անօրինական գաղտնալսելու մեջ: Թուրքական Anadolu գործակալությունը փոխանցում է, որ ձերբակալվածների մեջ է Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչության նախկին ղեկավար Յուրթ Աթայունը:
Ինչպես նշում է գործակալությունը, այս ձերբակալություններն արձագանքն են 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում կառավարության որոշ անդամների դեմ իրականացվածհատուկ գործողության, որի ընթացքում մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ, խոշոր գործարարներ, ձերբակալվածների մեջ էին ՆԳ նախկին նախարար Մուամմեր Գյուլերի որդին՝ Բարըշ Գյուլերը, Էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չագլայանի որդին՝ Սալեհ Կաան Չագլայանը, խոշոր գործարար, Ստամբուլի Ֆաթիհ շրջանի ղեկավար Մուստաֆա Դամիրը, գործարար Ալի Աղաօղլուն և Ռզա Զարաբը: Այս տարվա փետրվարին Թուրքիայի գլխավոր դատախազությունը որոշումկայացրեց ազատել ձերբակալվածներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
514 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
541 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1147 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN