Խորհուրդներ, որոնք կօգնեն կյանքում
1. Երբեք հաճույքի համար գումար չխնայես
2. Դուր է գալիս, ասա
3. Ապրիր այսօրվա օրով, քանի որ երեկն այլևս չկա, իսկ վաղը կարող է չլինել
4. Անհասկանալի է, հարցրու
5. Ցանկանում ես հանդիպել, հրավիրիր
6. Ինչ-որ բան ես ուզում, խնդրիր այն
7. Երբեք մի վիճիր
8. Եթե ուզում ես, որ քեզ հասկանան, բացատրիր
9. Եթե մեղավոր ես, անմիջապես ասա և արդարացումներ մի փնտրիր
10. Միշտ հիշիր, որ յուրաքանչյուրն իր ճիշտն ունի և հաճախ այն չի համընկնում քո ճշտի հետ
11. Հիմարների հետ մի շփվիր
12. Կյանքում գլխավորը սերն է
13. Մարդու խնդիրները գտնվում են միմիայն նրա ուղեղում
14. Շրջապատող աշխարհը ոչ բարի է և ոչ էլ չար, նրա համար միևնույն է՝ կաս դու, թե ոչ
15. Յուրաքանչյուր իրադարձությունից աշխատիր հաճույք ստանալ
16. Ձանձրալի մի եղիր
17. Հիշիր, որ ոչ ոքի և ոչինչ պարտք չես
18. Հիշիր, որ ոչ ոք քեզ ոչինչ պարտք չէ
19. Քաղաքականությունը չարացնում է մարդուն
20. Կյանքում հույսդ դիր միայն ինքդ քո վրա
21. Մի հավատա խոստումներին, հավատա զգացողություններին