Թյունինգապատ BMW X5 M. ֆոտոշարք
Գերմանական Fostla և PP-Performance թյունինգային ընկերությունները լիցքավորել են երկրորդ սերնդի BMW X5 M մոդելը, որի թյունինգային փաթեթը կարելի է ձեռք բերել 8 000 եվրոյով:
Թարմացումների արդյունքում բավարական ամենագնացը ձեռք է բերել մգացված ապակիներ, նոր թափք, նոր լուսարձակներ, 21 դյույմանոց անվասկավառակներ:
4,4 լ ծավալով թվին տուրբո շարժիչը 555-ից հզորացվել է մինչև 850 ձիաուժ, ինչը հնարավորություն է տալիս 100 կմ/ժ արագության հասնել 4,7 վայրկյանում:
Առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: