Մեքսիկայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 10 մարդ
Մեքսիկայի հյուսիս֊արևմուտքում գրանցված ջրհեղեղի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել։ Ըստ տեղի իշխանությունների ներկայացուցիչների տվյալների՝ աղետի զոհ են դարձել տեղի զբոսաշրջիկները, ովքեր ճանապարհորդում էին Սոնորա նահանգի տարածքում։
Դժբախտ պատարահը տեղի է ունեցել Ագուա֊Պիրետա տարածքում, որտեղ տեղատարափ անձրևների պատճառով Կաբուլյոն գետը հունից դուրս է եկել։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բանակային ստորաբաժանումների աջակցությամբ ավելի քան 60 ժամ որոնման աշխատանքներ են իրականացրել, որի արդյունքում տարհանվել է 30 մարդ։