2605 դիտում
15:35 02-08-2014
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16.500 կրակոց. ԼՂՀ ՊԲ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16.500 կրակոց: Այս մասին է հայտնում ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից տարբեր ուղղություններով ձեռնարկվել են դիվերսիոն ներթափանցման փորձեր:
Հակառակորդի ներթափանցման բոլոր փորձերը, շնորհիվ հայ դիրքապահների կազմակերպված դիմադրության և բարձր մարտական պատրաստականության ու բարոյակամային հատկանիշների, ժամանակին հայտնաբերվել ու կանխվել են, իսկ վերջիններս, կրելով բազմաթիվ մարդկային կորուստներ և մարտադաշտում թողնելով նկատելի քանակությամբ սպառազինություն, հետ են շպրտվել ելման դիրքեր:
Նմանատիպ նյութեր
2516 դիտում
11:31 12-08-2014
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց. ԼՂՀ ՊԲ
2650 դիտում
11:01 27-09-2016
Այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց. ԼՂՀ ՊՆ
33768 դիտում
10:59 31-12-2016
Այս գիշեր շփման գծում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց
Այս բաժնից
790 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1024 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
760 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը