211652_close_icon
views-count1448 դիտում article-date 22:37 04-08-2014

Անտառային հրդեհներ՝ Կալիֆորնիայում․ տարհանվել է մի քանի հազար մարդ

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը նահանգում գրանցված անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։ Ինչպես հայտնել է KTLA հեռուստաալիքը, Կալիֆորնիայում ներկայումս 14 հրդեհ է մոլեգնում։ Հրդեհը մարել չի հաջողվում նահանգում գրանցված շոգի ու երաշտի պատճառով։ Կրակի մարման աշխատանքներում մասնակցում է մոտ 2 հազար հրշեջ, ընդգրկված է ավիացիան, այդ թվում՝ ռազմական։ Սակայն, ըստ Բրաունի տվյալների՝ հրդեհների մարման գործընթացում հավելյալ կներառվեն մյուս նահանգների ստորաբաժանումներ։ Կալիֆորնիայից արդեն տարհանվել է մի քանի հազար մարդ, այդ թվում՝ 4 քաղաքների բնակիչներ։ Փրկարարները հայտնել են, որ հրդեհի ընդհանուր մակերեսը ավելի քան 140 քառակուսի կմ է։

Նմանատիպ նյութեր