211652_close_icon
views-count13445 դիտում article-date 16:47 09-08-2014

Այսօր Սոչիում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները աճման կարգով են զարգանում են, երկրների միջև ամրապնդվում է վստահությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիում ադրբեջանցի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին է հայտնում РИА Новости-ն։ «Մենք պարբերաբար պահպանում ենք կոնտակտները մեր մակարդակով, կառավարությունների մակարդակով, զարգանում են տնտեսական, հումանիտար կապերը և այն, ինչը չի եղել երբեք, ակտիվորեն համագործակցում ենք որոշ այլ ուղղություններով։ Դա վստահության մասնիկ է, որն ամրապնդվում է անընդհատ երկկողմ կապերում»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահն առաջարկել է նաև հանդիպման ընթացքում քննարկել «ցավալի հնացած խնդիրները», որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը։ «Մենք դիտարկում ենք Ռուսաստանը որպես մեր հիմնական գործընկերներից մեկը միջազգային ասպարեզում։ Մենք վճռորոշ են տրամադրված՝ համագործակցության պոտենցիալն ավելացնելու հարցում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Նմանատիպ նյութեր