2800 դիտում
15:33 03-05-2017
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը
ՌԴ Սոչի քաղաքում սկսվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հաղորդում է Ria Novosti-ն։
Պուտինը հայտարարել է, որ հնարավորություն կա աշխատանքային շրջանակներում հանդիպելու և երկկողմ փոխգործակցության առանցքային հարցեր քննարկելու։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները նոր կարգավիճակ են ձեռք բերում և վերականգնվում են ամբողջական ծավալով։
Էրդողանն էլ ասել է, թե Մոսկվայի ու Անկարայի համատեղ քայլերը կարող են ազդել Մերձավոր Արևելքի իրավիճակի վրա. «Վստահ եմ, որ այն քայլերը, որոնք մենք անում ենք համատեղ, կփոխեն տարածաշրջանի ապագան»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպման հիմնական թեման լինելու է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորումը։ Բացի այդ, քննարկվելու է Սիրիայի Խան-Շեյխուն շրջանում քիմիական զենքի կիրառման հետ կապված միջադեպը։
Նմանատիպ նյութեր
13367 դիտում
16:47 09-08-2014
Այսօր Սոչիում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
3856 դիտում
18:21 30-07-2018
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դիվանագետների հանդիպումը Սիրիայի հարցով
1369 դիտում
19:32 14-10-2024
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների հանդիպումը
Այս բաժնից
871 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը
460 դիտում
09:48 17-10-2024
Լիլիթ Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները
925 դիտում
23:07 16-10-2024
Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Մարիա Զախարովա