Մեքսիկայում հրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ
Մեքսիկայում մանկական խնջույքի ժամանակ անհայտ անձինք հրաձգություն են իրականացրել, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է Vanguardia֊ն։
Միջադեպը տեղի է ունեցել Վերակրուս նահանգում։ Նշվում է, որ հանցագործները ժամանել են միջոցառման անցկացման վայր և АК-47 տեսակի ինքնաձիգերից կրակ բացել հավաքվածների ուղղությամբ։
Զոհվածներից 1֊ը դեռահաս է, վիարվորվել է ևս 2 մարդ։
Ներկայումս կրակողներին գտնելու որոնման աշխատանքներ են ընթանում։