ՀԱՄԱՍ֊ը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
ՀԱՄԱՍ խմբավորման գրոհայինները Իսրայելի ուղղությամբ 2 հրթիռ են արձակել։ Այս մասին թվիթերի իր էջում հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակը։
«Գազայի հատվածից Հարավային Իսրայելի ուղղությամբ 2 հրթիռ է արձակվել»,֊ ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ մտադիր է Պաղեստինի ազգային վարչակազմի հետ շարունակել հրադադարի երկարացման վերաբերյալ բանակցությունները։