211652_close_icon
views-count1342 դիտում article-date 22:27 01-10-2024

Իսրայելական կողմը հայտարարում է՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելական կողմը հայտարարում է՝ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Երկրի տարածքում հնչում են օդային տագնապի ազդանշաններ, իսկ բնակիչներին կարգադրել են գնալ ապաստարաններ, հայտնում են մի շարք միջազգային լրատվական գործակալություններ: Փոխանցում է Azatutyun-ը։

Reuters-ը, BBC-ն, CNN-ը և AP-ն, ի թիվս այլ գործակալությունների, հայտնել են հոկտեմբերի 1-ին Թեհրանի կողմից հրթիռների արձակման մասին՝ Վաշինգտոնից և Իսրայելից հնչող նախազգուշացումների ֆոնին, որ դա անելու դեպքում «ծանր հետևանքներ» կլինեն։

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել էր, որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ» և այդ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»: Լիբանանում ցամաքային գործողություններին նախորդել էին իսրայելական բանակի զանգվածային ավիահարվածները Լիբանանում գտնվող ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի հետ կապ ունեցող թիրախներին։

Նմանատիպ նյութեր