211652_close_icon
views-count4475 դիտում article-date 21:33 12-08-2014

Տպավորիչ արձակուրդ «Գուգարք» ճամբարում

ՀՀ ԱԻ նախարարի և ԱԻ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախաձեռնությամբ օգոստոսի 1-10-ը Լոռիի «Գուգարք» ճամբարում կազմակերպվեց նախարարության բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների երեխաների անմոռանալի հանգիստը: 10-15 տարեկան 130 երեխա հնարավորություն ունեցան հագեցած ամառային արձակուրդ անցկացնել Լոռիի հրաշալի բնության գրկում: ԱԻ նախարարի հանձնարարականով` երեխաների հետ «Գուգարք»-ում էր նաև ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Մելիքյանը, ով 10 օր շարունակ ակտիվ մասնակցում էր կազմակերպվող դասընթացներին, ուսումնավարժանաքներին: Ճամբարի օրակարգի համաձայն` երեխաները բուռն և հագեցած օրեր են անցկացրել. մեկնել արշավների, հանդիպել տարբեր ճամբարականների հետ, մասնակցել ԱԻՆ Լոռի մարզի փրկարար վարչության աշխատակիցների կողմից կազմակերպած ուսումնավարժանքներին, ինչպես նաև մյուս ճամբարականների հետ դիմավորել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով օգոստոսի 6-ին Լոռի մարզում էր` ԱԻՆ Լոռիի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի հանդիսավոր բացման առիթով: Մեր ճամբարականները աչքի են ընկել իրենց հմտություններով` մասնակցելով գեղարվեստական տարբեր միջոցառումների և մրցույթների: Ճամբարում նաև մոմավառություն են կազմակերպել` հարգանքի տուրք մատուցելով սահմանում զոհված զինվորներին: Վերջին օրը ճամբարում երեխաներն անմոռանալի երեկո են ունեցել: Գուգարքցիները համախմբվել են մեծ` հրաժեշտի խարույկի շուրջ, իսկ պատանիները լուսաբացն են դիմավորել: Այս տարի առաջին անգամ կազմակերպվեց «Արտակարգ իրավիճակների նախարարության մանկական ճամբար» ծրագիրը: Այն, անկասկած, շարունակական բնույթ կստանա, բայց արդեն ԱԻ նախարարության ճամբարում:

Նմանատիպ նյութեր