211652_close_icon
views-count19058 դիտում article-date 22:28 07-08-2014

Սահմանամերձ գյուղերի երեխաները, ովքեր հանգստանում են «Գուգարք» ճամբարում անակնկալ մատուցեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Հ. Աբրահամյանին անակնկալ մատուցեցին «Գուգարք» մանկական ճամբարում հանգստացող երեխաները: 55 ամյա «Գուգարք» ճամբարի տնօրեն Սեյֆուլինա Դանիելյանն արդեն բարի ավանդույթ է դարձրել երեխաներին հանրապետության ղեկավարների հետ ծանոթացնելը: Յուրաքանչյուր անգամ երբ ՀՀ նախագահը, վարչապետը աշխատանքային այցերով Լոռի են մեկնում «Գուգարք»-ի կողքով անցնելիս միշտ հանդիպում են երեխաներին, ովքեր ջերմությամբ ողջունում, հյուրասիրում և հրավիրում են ճամբար ակնկալելով, որ պաշտոնյաները ժամանակ կգտնեն ու անպայման կայցելեն նաև իրենց, թեկուզ և ոչ պաշտոնական: Տիկին Դանիելյանի խոսքով շատ կարևոր է, որ երեխան անձամբ ճանաչի իր երկրի ղեկավարին: «Գուգարք» ճամբարում հանգստանում են հանրապետության բոլոր շրջաններից եկած երեխաներ այդ թվում սահմանամերձ գյուղերի մանուկներ: Տավուշի, Չինարի գյուղում թշնամու վերջին կրակահերթի ժամանակ նույն գյուղի շատ երեխաներ հանգստանում էին «Գուգարք»-ում և լուրն իմանալուն պես բոլորը մի մարդու նման պատրաստվեցին տուն վերադառնալ: «Գուգարք»-ի դռները բաց են բոլոր մանուկների առաջ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/06/22764/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, օգոստոսի 6-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզ կատարած հերթական աշխատանքային այցի շրջանակներում եղավ նաև Ախթալա համայնքում: Վարչապետը նախ շրջայց էր կատարել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում, ապա ներկա գտնվել համայնքի հիմնանորոգված մանկապարտեզի և մանկական խաղահրապարակի բացմանը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր