211652_close_icon
views-count22938 դիտում article-date 19:36 12-08-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանում տեղի ունեցած տաքսի ավտոմեքենայի և մոտոցիկլետի բախումից

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 3-ին Երևանի Փափազյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցել տաքսի ավտոմեքենայի և մոտոցիկլետի բախումը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/03/22485/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր օգոստոսի 3-ին Երեւանում տեղի ունեցած տաքսի ավտոմեքենայի եւ մոտոցիկլետի բախման մանրամասները: Պարզվել էր, որ Daweoo մակնիշի ավտոմեքենան վարել էր Երեւանի բնակիչ, 50-ամյա Արայիկ Սարիբեկյանը, իսկ «Էհսան-GY-200» մակնիշի AA 262 համարանիշի մոտոցիկլետը՝ Երեւանի բնակիչ, 20-ամյա Ռենե Կիրակոսյանը: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր«Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը չէր ունեցել վարորդական իրավունքի վկայական եւ վարելու ժամանակ էլ գլխին չէր կրել պաշտպանիչ սաղավարտ: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը Երևանի Փափազյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել էին տաքսի ավտոմեքենան ու մոտոցիկլը, ինչի հեևանքով մոտոցիկլը կողաշրջվել էր: Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր