1280 դիտում
19:00 20-02-2015
ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը Panaramenian.net լրատվական կայքի հարցին
Հարց. Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե իբր Հայաստանը մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ Բաքվի հորդորով Երևանում արված ինչ-որ առաջարկներ՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։
Պատասխան. Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելուն ուղղված իր կողմից հորինած գաղափարները ներկայացնել որպես համանախագահների առաջարկություններ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առաջարկները ներկայացված են այդ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում։ Ինչպես բազմիցս նշել ենք, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը պատրաստ է այդ առաջարկությունների հիման վրա շարունակել հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունները։
Դրա համար առաջին հերթին, ինչպես իրենց հայտարարություններում ընդգծել են եռանախագահ երկրների ղեկավարները, հարկավոր է արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերումը, որից հետո հնարավոր կլինի սկսել խաղաղության պայմանագրի մշակումը։
Համանախագահները տարածաշրջան իրենց այցելության արդյունքների մասին այսօր հրապարակված հայտարարության մեջ տեղեկացնում են, որ կողմերին են ներկայացրել հրադադարի ամրապնդմանն ուղղված առաջարկներ։ Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ առաջարկություններն ընդունել։ Մինչ այսօր այդ կարգի բոլոր առաջարկությունները Բաքվի կողմից մերժվել են։
Նմանատիպ նյութեր
1434 դիտում
22:25 13-08-2014
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին
1592 դիտում
19:48 07-08-2014
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին
1302 դիտում
19:25 15-08-2014
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»