Նիգերիայում գրոհայինները 10֊նյակ տղամարդկանց են առևանգել
Նիգերիայի հյուսիսում գտնվող գյուղերից մեկում «Բոքա Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինները 10֊նյակ երիտասարդների են առևանգել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, ահաբեկիչները գյուղի վրա հարձակվել են այսօր առավոտյան։
Ըստ ականտեսների խոսքերի՝ ահաբեկիչները հավաքել են բոլոր տղամարդկանց, նստեցրել բեռնատարներն ու տարել անհայտ ուղղությամբ։