211652_close_icon

Նիգերիայում գրոհայինները 10֊նյակ խաղաղ բնակիչների են սպանել

views-count1287 դիտում article-date 13:15 04-06-2014
Նիգերիայի «Բոքա Հարամ» իսլամիստական խմբավորման գրոհայինները սպանել են Բորդո նահանգի գյուղերից մեկի 10֊նյակ բնակիչների։ Այս մասին հայտնում է BBC֊ն՝ վկայակոչելով խաղաղ բնակիչների խոսքերը։ Ըստ նրանց խոսքերի՝ գյուղ եկած զինվորական հագուստներով տղամարդիկ նրանց ասել են հավաքվել եկեղեցու մոտ։ Դրանից հետո նրանք հավաքվածների ուղղությամբ կրակ են բացել, ինչից հետո բնակիչները հասկացել են, որ նրանք խմբավորման գրոհայիններ են։ Տեղի պատգամավոր Փիտեր Բայը հաստատել է հարձակման փաստը։

Նմանատիպ նյութեր